«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Նիսյայով» սուրճ խմողները «բիրդան աղա» դարձան

«Նիսյայով» սուրճ խմողները «բիրդան աղա» դարձան
24.11.2024 | 12:39

12 միլիարդ դոլար պարտք ունեցող Հայաստանը նոր վարկեր է վերցնում, սերունդների վարկային բեռը ծանրացնում է, որ ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին, բարձր աշխատավարձից զատ, միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանի, նրանց համար նոր շքեղ ավտոմեքենաներ գնի, որ պետական բյուջեի փողերով հեռավոր, էկզոտիկ երկրներ այցեր կատարեն։ Վարչապետի աթոռին բազմածն էլ էժան թատրոնով հեծանիվ քշող, հասարակ տղա է ներկայանում ուղեղի, տրամաբանության հետ խնդիր ունեցող երկոտանիներին։ Հայաստանում կոռուպցիան ոչ թե վերացել, այլ ավելացել է, նախկին թալանչիներին ավելացել են թավշիստ, կապիտուլյանտ թալանչիները։ Նրանք, ովքեր մինչև 2018 թիվը սուրճը «նիսյայով» էին խմում, 18-ից հետո մի քանի տուն են գնել, բիզնեսների տեր դարձել։ Ջահել տղաներին տարան զոհեցին, հայրենիքի տարածքները թուրքին հանձնեցին, որ իրենց համար Երևանում տներ առնեն։ Դավաճանությունը պոզով-պոչով կենդանի չէ, սա է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ